Բայդենը մտադիր է բազմակողմ մոտեցում ցուցաբերել Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի նկատմամբ

80

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ մտադիր է հավատարիմ մնալ բազմակողմ մոտեցմանը Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցում: Համապատասխան հայտարարությունը նա արել է CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

 Դեմոկրատը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համատեքստում Վաշինգտոնը պետք է աշխատի վերականգնել «սերտ հարաբերությունները Եվրոպայի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ»: «Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ կարողանանք Եվրոպան վերադարձնել մեր կողմը», ասել է Բայդենը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը իր տրամադրության տակ ունենա միջուկային զենք», ասել է դեմոկրատը՝ քննադատելով ԱՄՆ նախագահ ​​Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումը Թեհրանին: