ԱՄՆ-ն նախատեսել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

83

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, 2021-ի ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:

Պաշտպանության ծախսերի մասին օրենքի ստորագրումից 30 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահին հանձնարարվում է «հինգ կամ ավելի պատժամիջոցներ կիրառել» թուրք պաշտոնյաների դեմ, ովքեր մասնակցել են համակարգերի ձեռքբերմանը: