ԱՄՆ Կոնգրեսը արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը

94

ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է ամերիկյան սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս թեմայի մասին նա այլ մեկնաբանություններ չի արել։