5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել Թուրքիայի արևելքում

67

Թուրքիայի արևելյան Սիիրթ նահանգում դեկտեմբերի 3-ին 5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սիիրթ նահանգից 22 կմ դեպի արևմուտք հեռավորության վրա (բնակչությունը՝ 114 հազար մարդ): Երկրաշարժի աղբյուրը եղել է 20 կմ խորության վրա: