Վարակվելու ռիսկն ամենաբարձրն է ընտանիքում․ Չին գիտնականներ

43

Չինացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ընտանիքում ինքնամեկուսացման ընթացքում կորոնավիրուսով վարակվելն ավելի հեշտ է, քան հասարակական տրանսպորտում կամ սրճարանում: Այս մասին հայտնում է Science ամսագիրը:

Փորձագետները ուսումնասիրության ընթացքում վերլուծել են 1178 պացիենտների տվյալները: Ըստ արդյունքների, վարակվելու ռիսկն ամենաբարձրն է հարազատների լայն շրջանակի հետ շփվելու դեպքում։

 Գիտնականները նշել են, որ ընտանիքում կորոնավիրուսով հիվանդի առկայության դեպքում վարակվելու հավանականությունն ամեն օր աճում է 10%-ով: