Վազգեն Մանուկյանն է ներկայացնում այն պլատֆորմը, որը կենսական խնդիրներ կարող է լուծել

87

«Մարքեթինգի հայկական ակումբ»-ի նախագահ Տարոն Պարսամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 Հաշվի առնելով ռուսների լրատվական արձագանքներն ու ներքին տեղեկատվական հոսքերը` մի քանի բան ասեմ.

Եթե այլ իրավիճակում ավանդական ընտրություններ լինեին, ինձ համար տանը նստած լինեի ու իմանայի Վազգեն Մանուկյանը թեկնածու է, մտքովս դժվար անցներ հենց կոնկրետ իր տարբերակը (իհարկե հարգելով իր անցած ճանապարհը)։

Ամբողջ թեման այն է, որ այսօր Վազգեն Մանուկյանը լոկալ դիտարկվող անհատ չէ, նա ունի անցումային, հստակ ու կարևոր առաքելություն, ներկայացնում է աշխարհաքաղաքական կենսական ու ներքաղաքական այլընտրանք չունեցող գործընթաց։

Իհարկե, «Լուսավոր Հայաստանի» իրավունքն է պարոն Էդմոն Մարուքյանին ներկայացնելը, բայց վերջինս ամենաքիչը ՌԴ-ի հետ հարաբերվելու կոնտեքստում վստահության ռեսուրս չունի, էլ չեմ ասում, որ նախկին փորձը ցույց է տվել, որ պարոն Մարուքյանը սիրում է բարդ իրավիճակներում մանևրել ինչ-որ բան քաղաքական շուկայից փախցնելու (քաղաքական իմաստով) մոտիվացիայով։

Ինչի՞ց եմ նաև հասկացել, որ Վազգեն Մանուկյանն է լուրջ տարբերակը, ով կարողանալու է թուրքական գործոնի դեմ պատնեշող ռուսների հետ նորմալ բանակցել ու կազմակերպել` կարգի բերել իրավիճակը, մինչև հասնենք ավանդական ընտրությունների։

Բոլոր այն լրատվական հոսքերը, որոնք հակառուսական ու պրոթուրքական գծի մեջ են եղել, միանգամից հարձակվեցին Մանուկյանի վրա։

Երկար չեմ ուզում գրել, բայց կան հստակ շրջանակներ, որոնք ինքնանպատակ ռուսաֆոբության վրա են աշխատում, որը հաստատ ձեռնտու է միայն թուրքերին։

Այ այդ խմբերը ահարկու պայքար են սկսել Մանուկյանի դեմ։

Ուստի, ըստ իս, Մանուկյանն է ներկայացնում այն պլատֆորմը, որը կենսական խնդիրներ կարող է լուծել…

Պարոն Մարուքյանը էլի պոպուլիզմով է զբաղված, ըստ էության խնդիր լուծելու մեխանիզմ չունի, Փաշինյանի մնալուց խոսելն էլ արդեն ծիծաղելի է…

Վստահ եմ` Մանուկյանի գալը ժամանակի հարց է, իսկ մինչ այդ, ամեն օրվա համար թանկ ենք վճարում..