Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկելու է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը

105

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շրջանակներում պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա դեկտեմբերի 7-ին: Ռուսաստանի արտգործնախարարությունում բանակցությունների ընթացքում արտաքին գործերի գործակալությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ կապերի ամբողջ շրջանակը», – ասաց նա:

– Իհարկե, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության կատարմանը `շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակմանը տարածաշրջանում, այդ թվում` Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության, Երևան և Բաքու նոյեմբերի 21-ին կատարած այցից  հետո  ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:»:

ՏԱՍՍ