Ռուսաստանն Արցախում երկրորդ զինվորական հոսպիտալն է բացում

82

Արցախում երկրորդ ռուսական զինվորական հոսպիտալն են բացում, այն գործելու է Մարտակերտում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Կոնաշենկովի խոսքերով, ռուս խաղաղապահները ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ շարունակում են դիերի հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները:

Նա նաև ասել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձն Արցախ։ Միայն վերջին օրվա ընթացքում վերադարձել է 1479 մարդ, իսկ ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 28 հազար մարդ:

Antifake.am