Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է․
«Իրանի կառավարության իրավունքն է համապատասխան ժամանակ վրեժ լուծել սպանվածի արյան համար», ՏԱՍՍ-ը մեջբերում է Ռոհանիի խոսքերը:
Ռոհանին նաև նշել է, որ եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն կատարեն միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը կվերադառնա համաձայնագրի իրագործմանը: