Պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունը կորցերել է վարելահողերի 70%-ը եւ այգիների 70%-ը

54

Վերջին տարիներին Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության վարելահողերի ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 132 000 հեկտար, որից յուրաքանչյուր տարի 100 000 հեկտարի վրա իրականացվում էր աշնանացան եւ գարնանացան մշակաբույսերի ցանքս, այդ թվում՝ հասկավոր հացահատիկային, հատիկաընդեղենային եւ յուղատու կուլտուրաների: Ցավոք, պատերազմի հետեւանքով մենք կորցրեցինք մեր վարելահողերի 70%-ը: Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը, դեկտեմբերի 1-ին հայտնեցին Արցախի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

Էական են կորուստները նաեւ այգեգործության ոլորտում: Նախկինում առկա 7000 հեկտար բազմամյա տնկարկներից մեզ մնացել են շուրջ 2000 հեկտար այգիներ (նախկին ծավալի 30%-ը-խմբ․):

Բանջարաբոստանային մշակաբույսերի դեֆիցիտը հիմնականում կապված է բանջարեղենի ու մրգերի հետ (նուռ, արեւելյան խուրմա, խաղող եւ այլն), որոնք հիմնականում աճեցվում էին կորսյալ տարածքներում: Բացը լրացնելու համար նախատեսվում է իրականացնել ծրագրեր, այդ թվում՝ ինտենսիվ այգիների զարգացման եւ ջերմոցային տնտեսությունների ոլորտում:

News.am