ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԵԾ ՄԱՍԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԻՆ

186


Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացը մայրաքաղաքից տեղափոխվում է նաև մարզեր:

Մեզ ասացին, որ երեկվանից Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու անդամների անունից հայտարարության տեքստ է կազմվել, որով հայտարարվում է, որ քաղաքի ավագանին միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հանրային պահանջին: 

Տեքստը ուղարկվել է ավագանու 15 անդամներին` ստորագրությամբ: Մեր տեղեկությամբ` 15-հոգանոց ավագանուց Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահին կողմ է արտահայտվել և հայտարարության տեքստի տակ ստորագրել է 10 անդամ: Մեզ ասացին, որ ստորագրահավաքը դեռ բաց է:

hraparak.am