ՆԱՏՕ․ “ՌԴ- ն շարունակում է իր ռազմական հզորությունը զարգացնել Ղրիմում”

143

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների 2020թ․ վերջին տեսաժողովի արդյունքում հայտարարել է․

 «Մենք վերանայեցինք Սևծովյան տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող անվտանգության հետ կապված իրավիճակը: Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նա շարունակում է իր ռազմական հզորությունը զարգացնել Ղրիմում և ակտիվորեն ուժեր է տեղակայում Սև ծովում: ՆԱՏՕ-ն արձագանքում է՝ ուժեղացնելով իր ներկայությունը ցամաքում, ծովում և օդում», ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ նախորդ շաբաթ դաշինքը զորավարժություններ է անցկացրել տարածաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը: