Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա ․ Թուրքիայի արտգործնախարարություն

146

Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ համաձայնագիրը երեք տասնամյակ անց խաղաղության իրական հնարավորություն է։

 Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երեւանի հարաբերությունների վրա: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով:

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը երեք տասնամյակ անց խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն է: Այն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական հարաբերությունների վրա», – ասաց հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը:


ՏԱՍՍ