ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ-ին ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ զինվորականներին ու գրոհայիններին Հարավային Կովկասից դուրս բերելու համար

73

 «Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից նրա զինված անձնակազմին և նրա հետ կապված ահաբեկչական խմբավորումներին դուրս բերելու նպատակով: Հակամարտության գոտուց օտարերկրյա գրոհայիններին դուրս բերելու նշաններ դեռևս չկան: Ընդհակառակը, կա ստուգված տեղեկություն Բաքվի ծրագրերի վերաբերյալ՝ ընդլայնել ահաբեկիչների տարածման աշխարհագրությունն ու վերաբնակեցնել դրանց Արցախի գրավյալ շրջաններում»:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, համապատասխան հայտարարությունն այսօր արել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում: