Բաքվում հաստատել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման մտադրությունը

77

Ադրբեջանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրմանը, ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը վճռական է մեր քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրման առումով՝ երաշխավորելով նրանց բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք վայելում են Ադրբեջանի բոլոր քաղաքացիները՝ անկախ էթնիկական ծագումից», ասել է Բայրամովը: Նա նշել է, որ Ղարաբաղում «սկսվում է նոր, հետկոնֆլիկտային» շրջան: «Սա խաղաղ համակեցության և վերականգնման շրջան», հավելել է Բայրամովը: