«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ

209

«Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ:

Կուսակցության անդամները պահանջում են քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների փաստերով եւ դադարեցնել քրեական գործերի անվան տակ քաղաքական հետապնդումները: