Ադրբեջանցիներից մեր գյուղերն ընդամենը մի քանի հարյուր մետր են հեռու

77

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը  տեղեկացնում է. «Խայտառակ վիճակ է, սահմանը Խնձորեսկի վերջին տնից ընդամենը 600 մետր է հեռու։ Մարդիկ անասունները ծախում են, ահավոր խայտառակ վիճակ է: Ադրբեջանցիները հիմա չափագրումներ են անում, դեռ չեն մոտեցել, չգիտեմ հետո ինչ կլինի»:

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը սահմանամերձ է դարձել դեկտեմբերի 1-ին Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո: Գյուղը ընդամենը 1 կմ է հեռու սահմանից։

«Խոզնավարը փոսի մեջ է, երեք կողմից շրջափակված, ու իրենք մեզնից բարձր դիրքում են։ Տները բոլորն էլ մոտ 1 կմ են հեռու սահմանից։ Իսկ գյուղի ճանապարհն անցնում է վտանգավոր տեղով՝ սահմանից մի 600-700 մետր է հեռու»: