Փորձեք Մանե Թանդիլյանից իմանալ, թե ինչի մասին են խոսել փակ քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի մասին 2020 թվականի մայիսի 7-ին

102

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը կոչ է հղել արցախցիներին և «Ուշադրություն և ահազանգ Արցախի մեր հայրենակիցներին» խորագրի ներքո ներկայացրել իր մտահոգությունները․

ԱՄՆ դեսպանի հաճախակի հյուր, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կուսակից Մանե Թանդիլյանը որոշել է դադարեցնել բուժումը և մեկնել Արցախ ապրելու։

Ուշագրավ է Թանդիլյանի հայտարարության վերջում արված բազմաբովանդակ արտահայտությունը.  «որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․»։

Հետաքրքիր է Արցախը հայերեն ապրեցնելը ո՞րն է։ Մինչև հիմա Արցախը հայերեն չի՞ ապրել։ Թե՞, միգուցե տիկին Թանդիլյանին անհանգստացրել է Ստեփանակերտի դպրոցի վրա գրված «Спасибо России» պաստառը կամ Արցախում ռուսերեն լեզվին կարգավիճակ տալու մասին լուրերը։ Իսկ կարո՞ղ է հանկարծ, որոշ ժամանակ անց, տիկին Թանդիլյանի «ապրեցնել Արցախը հայերեն» արտահայտությունը սահուն կերպով վերածվի «դեմ եմ ռուս խաղաղապահներին Արցախում» արտահայտությանը։

Արցախցինե՜ր։ Հայաստանի բռնած 29 տարվա եվրաինտեգրման, արևմտացման, սորոսացման ճանապարհը մեզ բերեց Նիկոլ Փաշինյան, որը Հայաստանն ու Արցախը կանգնեցրեց աղետի առջև։ Երկրի արևմտացումն ունի նիկոլ փաշինյաններ ծնելու հատկություն։ Հիմա կարելի է ճշտել տիկին Թանդիլյանից, թե Արցախը հայերեն ապրեցնելու տակ ի՞նչ նկատի ուներ և մերժել արևմտյան մոդելի Արցախ կառուցելու ցանկացած առաջարկ։

Եվ վերջում փորձեք ճշտել տիկին Թանդիլյանից, թե ինչի մասին են խոսել փակ քննարկման ժամանակ իր կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի մասին 2020 թվականի մայիսի 7-ին, որից հետո Մարուքյանը ասեց, որ Արցախի հետ կապված մտահոգություններ չունի, իսկ Հայաստանից և Արցախից հնչող բոլոր հիմնավոր մտահոգություններն ու ահազանգերը անվանեց շահարկումներ։ Հարցրեք Մանե Թանդիլյանին կամ հենց ուղիղ Էդմոն Մարուքյանին, թե ինչու վերջինս ստեց այդ հարցում։