«Տելեկոմ Արմենիան» իր բաժնետերերով և ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է

83

Սոցիալական կայքերում տարածվել է տեղեկատվություն «Արմենթել» ընկերության վաճառքի և կասկածելի ծագման արտասահմանյան ընկերության պատկանելու մասին:

Հայտնում ենք, որ «ԹԻՄ» ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «Արմենթել» ընկերությունը, Beeline բրենդ) «ՎԵՈՆ» խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, իսկ «ԹԻՄ» ՍՊ ընկերության սեփականատերերն են ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները:

Ընկերությունը որևէ բաժնեմասով կամ գրավի իրավունքով կապված չէ արտասահմանյան իրավաբանական անձի կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզ անձի հետ, «Տելեկոմ Արմենիան» իր բաժնետերերով և ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է: