Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

93

Ինչպես նախապես հայտարարել էր ՀՅԴ երիտասարդական թևը, այսօր՝ ժամը 18:30-ին,  մեկնարկել է «Արժանապատվության երթը»: Հայոց եռագույնը ծածանելով՝ ցուցարարները երթն ավարտեցին Հանրապետության հրապարակում:  

Երթի ավարտին հայտարարվեց, որ վաղվանից սկսվելու են անհնազանդության ակցիաներ. վաղը՝ ժամը 18։00-ից ապակենտրոն սկզբունքով ակցիայի մասնակիցները փակելու են Երեւանի փողոցները։

«Արժանապատվության երթի» ընթացքում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, որ վաղը կհայտարարեն երկրի ղեկավարի  թեկնածուի անունը: