Պուտինը նշել է, որ զինվորականները պատրաստ են օգնել բժիշկներին

62

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել բժիշկներին, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:  

«Մեր բանակը հերթական անգամ գործով ապացուցում է, որ դժվար պահերին պատրաստ է անմիջապես օգնության հասնել», ասել է Պուտինը: Նախագահը հայտնել է, որ 2020 թվականի ընթացքում բանակը կկառուցի կորոնավիրուսով հիվանդների բուժման 30 կենտրոն: