Պուտինը անհանգիստ է անվանել ՀԱՊԿ երկրներում տիրող իրավիճակը

53

Այսօր ՀԱՊԿ գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրներում վերջերս «իրավիճակը առանց խնդիրների չի եղել և հիմնականում անհանգիստ էր»:

Ռուսաստանի ղեկավարը բացատրել է, որ առաջին հերթին նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Ղրղզստանում անկարգությունները և նախագահական ընտրություններից հետո Բելառուսում առաջացած իրավիճակը: