Ու մի օր դուք արյուն կթափեք. հոգեվարքի մեջ գտնվող ձեր ղեկավարը քայլ առ քայլ տանում է ձեզ հենց այդտեղ

67

«Հասցրեք գեներալ դառնալ, պարոն ոստիկանապետ: Հասցրեք կրել այդ ուսադիրները: Խնդրեք ձեր ղեկավարին իրականացնել ոստիկանի այդ երազանքը: Չէ՞ որ դուք գիտեք, որ ձեր շլացուցիչ կարիերան չունի շարունակություն:

Չէ՞ որ դուք գիտեք, որ վաղը Երևանի փողոցներում կկրկնվի նույնը ինչ այսօր, իսկ մյուս օրը` ավելի ուժեղ: Ու մի օր դուք արյուն կթափեք. հոգեվարքի մեջ գտնվող ձեր ղեկավարը քայլ առ քայլ տանում է ձեզ հենց այդտեղ: Քայլ առ քայլ նա ոչնչացնում է ձեր արժանապատվությունը և ուսադիրների պատիվը:

Միշտ հավատացել եմ, որ հրամանատարի հզորությունը չափվում է նրանով, թե ով է նա,  երբ արդեն չունի հրամայելու իրավունք: Սովետական և անկախ Հայաստանում այդպիսի մարդիկ եղել են ու կան:

Իսկ դուք հասցրեք դառնալ գեներալ. դա կշոյի ձեր հիշողությունը»,-ֆեյսբուքյան էջում գրել է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը: