Մեծ Բրիտանիան հաստատեց Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութը

69

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում Pfizer և BioNTech դեղագործական ընկերությունների կողմից կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին հաղորդվում է նախարարության կայքում:

Մի քանի ամիս պատրաստուկը մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել է դեղամիջոցների և բժշկական արտադրանքի վերահսկման գործակալության մասնագետների կողմից: Պատվաստանյութը անցել է կլինիկական փորձարկումներ և խորը վերլուծություն: Փորձագետները եզրակացրել են, որ այն համապատասխանում է անվտանգության, որակի և արդյունավետության չափանիշներին: