Կրեմլը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու հնարավարությունը

127

Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը երկրորդ պետական  լեզու դարձնել Հայաստանում ու Ադրբեջանում՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է՝ ասել է ՌԴ նախագահի Խոսնակ Դմիտի Պեսկովը։ Նա միաժամանակ նշել է․ «Ռուսերենն ամեն դեպքում օգտագործվում է ԼՂ-ում, այն Հայաստանում էլ օգտագործվում է, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում։ Առհասարակ, ռուսերեն շատ են խոսում աշխարհում, այդ թվում՝ նախկին Խորհրդային միության տարածքում։ Բնականաբար, մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տարածմանն ու պահպանմանը, դա համարում ենք մեր խնդիրը»,- ասել է Պեսկովը։

Ria.ru-ն հաղորդում է, որ Կրեմլում ողջունում են ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը։