Լապշինն իր հայտնի կարմիր բաճկոնը վաճառել է

70

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրել է, որ այն կարմիր բաճկոնը, որով նա 2017 թվականի փետրվարի 7-ին Ալիևի  անձնական ինքնաթիռով Մինսկից թռել է Բաքու, վաճառել է 2․700 դոլարով։ 3 տարուց ավելի այդ բաճկոնը նա այլևս երբեք  չի հագել, չի լվացել ու պահել է տոպրակի մեջ։

Բաճկոնի վաճառքից ստացված 2․700 դոլարը Լապշինը տրամադրելու է Երևանի հիվանդանոցներում գտնվող վիրավոր զինվորների բուժմանը։