Թուրքիան ու ՌԴ-ն ավարտել են Ադրբեջանում համատեղ մշտադիտարկման կենտրոն հիմնելու բանակցությունները

110

Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվել են Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական մշտադիտարկման կենտրոն հիմնելու շուրջ բանակցությունները։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ կողմերը  համապատասխան համաձայնագիր են կնքել:  Նշյալ տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։  Նշվել է, որ աշխատանքներ են տարվում կենտրոնի գործարկումն ամենակարճ ժամկետում սկսելու նպատակով։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո թուրքական կողմը հայտարարում էր, որ Արցախում թուրքական զորք է տեղակայվելու, սակայն ռուսական կողմը դա հերքում էր` նշելով, որ թուրքական զորք կլինի միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք մշտադիտարկման կենտրոնի շրջանակներում: