Բաքուն հայտարարեց Ղարաբաղում Թուրքիայի հետ համատեղ բարձր տեխնոլոգիաների այգու ստեղծման մասին

78

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը և Թուրքիան ծրագրում են ստեղծել բարձր տեխնոլոգիաների այգի, երկրներն արդեն ստորագրել են համապատասխան հուշագիր:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի նորարարական գործակալության մամուլի հաղորդագրությանը: Գործակալությունը նշել է, որ Ղարաբաղի վերափոխումը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների տարածաշրջանի կարևոր է Ադրբեջանի Հանրապետության տնտեսության և առաջընթացի համար: Փաստաթուղթը պարունակում է կետեր, որոնցում գրված է Ադրբեջանի և Թուրքիայի հետագա համատեղ գործունեության մասին: