Ադրբեջանը սահմանեց Հաղթանակի օրը, որն ամեն տարի կնշվի նոյեմբերի 10-ին

72

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հաղթանակի օրվա սահմանման մասին, որը նշվելու է ամեն տարի նոյեմբերի 10-ին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի օրը:

«Ամեն տարի Ադրբեջանի Հանրապետությունում հանդիսավորությամբ նշել նոյեմբերի 10-ը՝ որպես Հաղթանակի օր»,  ասվում է պետության ղեկավարի կայքում հրապարակված փաստաթղթում: