Սահմանը գծելով՝ հասել էին Կապան համայնքի տակը. ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ Սյունքիում չկա. Իմքայլական պատգամավոր

81

Հունան Պողոսյանի հետ իր հրաժարականի մասին չեմ խոսել, բայց երեկ եմ եղել Սիսիանում, ամեն ինչ նորմալ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզից ընտրված իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

«Մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս էին: Նորմալ էր: Հասել էին Կապան համայնքի տակը: Ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ Սյունքիում չկա, ամեն ինչ նորմալ է: Նախիջևանի սահմանի հետ կապված՝ Սիսիանը սահման ունի, այնտեղ էլ խոսել եմ տղաների հետ, ամեն ինչ նորմալ է», – ասաց պատգամավորը:

News.am