Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով տրանսպորտի երթեւեկության անվտանգությունը

70

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով տրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը, ուղեկցում եւ ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում են ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խնդիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նշել են, որ նոյեմբերի 14-ից ավելի քան 26 հազար փախստականներ վերադարձել են բնակության նախկին վայրեր։

News.am