Պոմպեո. Թուրքիան խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը

360

«ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում, շեշտել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքների և գործունեության դեմ՝ դրանով իսկ խաթարելով դրա միասնությունը:

Մասնավորապես, Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Արևելյան Միջերկրածովքում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին հայտնում է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հունաստանի դիվանագիտական ​​աղբյուրներ։