Ուժայինների ու դատավորների հետ հանդիպելու նպատակը մեկն է

75

Արցախը հանձնելուց, իր միանձնյա որոշմամբ հազարավոր հայ զինվորների սպանության, գերի ընկնելու ու անհայտ կորելու պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանը վերադարձել է աշխատանքի բնականոն հունին։

Բունկերից կառավարության աշխատասենյակ վերադարձած պաշտոնյան սկսել է երկրի առաջ ծառացած կարևոր հարցերի լուծմամբ զբաղվել, իսկ այդպիսի հարց է ուժային կառույցների ու դատարանների միջոցով սեփական աթոռին սոսնձված մնալը՝ հնարավորինս երկար, ինչին խանգարող հանգաանքներ կան։ Նիկոլ Փաշինյանն այսօր իր մոտ է կանչել դատավորներին ու իրավապահ համակարգի վերնախավին։

Բունկերից կառավարության աշխատասենյակ վերադարձած պաշտոնյան սկսել է երկրի առաջ ծառացած կարևոր հարցերի լուծմամբ զբաղվել, իսկ այդպիսի հարց է ուժային կառույցների ու դատարանների միջոցով սեփական աթոռին սոսնձված մնալը՝ հնարավորինս երկար, ինչին խանգարող հանգաանքներ կան։ Նիկոլ Փաշինյանն այսօր իր մոտ է կանչել դատավորներին ու իրավապահ համակարգի վերնախավին։

Մասնավորապես, Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը։

Կառավարության բակում 24 ժամյա հսկողություն իրականացնող ոստիկանական պատը փաստում է, որ Փաշինյանի իշխանության վերջը դնելու են այն որդեկորույս մայրերը, որոնք դիահերձարանից դիաերձարան են գնում՝ ողջ-ողջ բանակ գնացած իրենց տղաների դիակը գտնելու հույսով։

Անխոս, Փաշինյանի առանց այն էլ ուժեղ ճոճվող աթոռը վերջնապկանապես կոտրելու են անհայտ կորած զինծառայողների ու գերիների այն հայրերը, որոնք պաշտպանության նախարարության դիմաց ժամերով կանգնած սպասում են գերության մեջ հայտնված զինվորին հետ բերելու գոնե մեկ խոստման։ Սա այն ալիքն է, որը կառավարություն մտնելու դեպքում քշելու և տանելու է ամեն ինչ՝ այդ թվում Փաշինյանին ու Աննային, դա է պատճառը, որ նրանց դեմ պետք է Փաշինյանը գործի դնի ոստիկանական ու ԱԱԾ-ական պատեր, իսկ դատավորներն էլ պետք են կյանքի որոշումները դակելու համար։

Փաշինյանը չի խորշի մեկուսարաններ քարշ տալ որդեկորույս մայրերին՝ միայն թե կառավարության պատուհանի տակ ոչ ոք իր անդորրը չխանգարի, Փաշինյանը պատրաստ է ԱԱԾ-ի պադվալներն ու ոստիկանական մեկուսարանները լցնել անհայտ կորած զինվորիների հարազատներով, միայն թե նրանք դադարեցնեն ակցիաները, դադարեցնեն իրենից պահանջել այն, ինչն ինքն ունակ չէ։

Ինքն ունակ չէ զբաղվել գերիների խնդրով, գտնել գոնե մեկ անհայտ կորածի։ Բայց այստեղ կա նաև հարցի մյուս կողմը՝ ունակ չէ, թե չի ուզում, որովհետև Փաշինյանին հիմա ձեռնտու չէ գերիների և կորածների թվի հանրայանցումը, դրա համար էլ իրեն հիմա պետք են ուժային կառույցները։

NewsPress.am