Ուեբսթերի բառարանը հայտնել է տարվա բառը

78

Merriam-Webster, առավել հայտնի որպես Ուեբսթերի բառարան, անգլերեն լեզվի բառարանը հայտնել է տարվա բառը՝ pandemic (պանդեմիա), հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Երբեմն մեկ բառը որոշում է մի ամբողջ դարաշրջան, եւ, տրամաբանորեն, այս տարին եւս բացառություն չէր: Վերլուծելով տվյալները, հիմնվելով բառերի վիճակագրական վերլուծության վրա՝ 2020 թվականին Merriam-Webster-ի տարվա բառ որոշվեց pandemic բառը»,-ասվում է բառարանի կայքում:

Նշվում է, որ այդ բառի որոնողական արդյունքների կտրուկ աճ առաջին անգամ գրանցվեց փետրվարի 3-ին, ընդ որում, այդ բառն ամենից հաճախ որոնել են դեռեւս հունվարի 20-ին, երբ ԱՄՆ-ում գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:  

News.am