Ոստիկանները, ցուցարարների հրելով, բացում են փողոցն ու բերման ենթարկում նրանց

148

Ոստիկանները, ուժ գործադրելով, բերման են ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջով Մաշտոցի պողոտան փակած քաղաքացիներին։ Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկների։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, նույնպես քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Նրանք կրկին փակել էին Մաշտոցի պողոտան։ Այդ ակցիան իրականացնելու ընթացքում նույնպես կային բերման ենթարկվածներ. երեկ ընդհանուր բերման էր ենթարկվել 33 քաղաքացի։

Yerkir.am