Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես

114

Սա մեծագույն դավաճանություն է` ուղղված ողջ հայությանը ․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։

«Հստակ է արդեն, որ բոլոր տեսակի հանրությանը նետված օրակարգերը ապարդյուն են , սին , անօգուտ և անտրամաբանական ․ այժմ մեկ օրակարգ պետք է լինի, վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝  Նիկոլ փաշինյանից ․ Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես ․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում»,- ավելացրել է մայր թատրոնի դերասանը։