Միայն անհայրենիք տմարդը կարող է ժպիտը դեմքին ձեռ առնել իր ժողովրդին՝ կեղտոտ հետույքն աթոռին պահելու համար

64

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ավելի քան մեկ ամիս դեմքին արհեստական ժպիտ դաջած (կամ գուցե դա իսկապես իրեն հաճույք էր պատճառում)` ստում էր սեփական ժողովրդին… Ստում էր` քաջ գիտակցելով, որ օրեր անց այլևս չենք ունենալու ոչ միայն տարիներ շարունակ ադրբեջանցիների համար «ամրագրված» 5+2 տարածքները, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հենց ինքը` Արայիկ Հարությունյանը նոր տարածքներ են, բառիս բուն իմաստով, նվիրելու թուրքերին։

Այժմ էլ նույն տոնայնության մեջ Հարությունյան Արայիկը կոչ է անում իր հայրենակիցներին «համախմբվել ու բռնել զարգացման ու զորացման երկարատև ճամփան»։ Նա փորձում է համոզել, որ դա է գալիք սերնդի «արժանապատիվ կյանքն ապահովելու միակ ճամփան…»:

Կան էլի տարբերակներ. դա այն սերնդի արժանապատիվ ապագան է, որոնց ձեռքերին հանգչել են իրենց հարազատներն ու ընկերները` հույսով ու հավատով լցված աչքերով։

Դրանք այն տղերքն էին, ովքեր վայրկյան անգամ չվարանեցին հագնել զինվորական բուշլատներն ու մեկնել սահման, դրանք այն բուշլատներով տղերքն են, ում դավաճանեցին կոստյումով ու փողկապով սրիկաները…

Խոսում է գալիք սերնդի արժանապատիվ կյանքից նա, ով իր հանցակիցների հետ ոչ միայն «ծախեց» այդ սերնդին ու այդ սերնդի երկիրը, այլև չի փորձում զբաղվել մահից մազապուրծ եղած հայ գերիների ու անհետ կորածների խնդրով, որպեսզի գոնե այդ տղաները կարողանան ձևավորել մեր երկրի ապագան, ստեղծել գալիս սերնդին (թեև հարց է արդեն, թե ինչ հոգեկան ու մարմնական տրավմաներով այդ տղաները կհասնեն Հայաստան, եթե Հայաստանը դեռ հայերինը լինի…):

Հետաքրքիր է` Արայիկը գոնե հասկանո՞ւմ է, որ ապագա սերունդը պետք է ստեղծվեն հենց այն արծիվների կողմից, ում իր ու իր նման հանգործները դավաճանեցին ու մսաղացի տակ գցեցին…

Այս մասին իհարկե շատ ասելիքները կան, բայց ամենազզվելին թերևս այն է, երբ այս ամենիվ հետո ու այս ամենով հանդերձ, երկրի ղեկավարը այնքան չի սիրում իր ազգին, որ տարածքները թուրքին է տալիս` առանց իր հայրենակիցներին զգուշացնելու, ասել է թե՝ տարածքը տալիս է հայերի հետ միասն և հետո էլ, բարբաջում, թե «ամբիցիաները մի կողմ թողնենք ու կառուցենք երկիրը»… ո՞ր երկիրը, ընկեր, ա՞յն, որ ծախեցիր, թե՞ այն, որ նոր ես կառուցելու և ծախելու…

 Ձե՞ռ ես առնում…. Միայն անհայրենիք տմարդը կարող է ձեռ առնել իր ժողովրդին՝ կեղտոտ հետույքն աթոռին պահելու համար:

Արմինե Մկրտումյան

Newspress.am