Աֆղանստանից զորքերը դուրս բերելու քայլերը պետք է մանրակրկիտ կերպով մտածված լինեն՝ ձեռք բերվածը չոչնչացնելու և խաղաղ գործընթացը չվնասելու համար: Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ ՆԱՏՕ-ի երկրների գործընկերների հետ առցանց բանակցություններից առաջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Աֆղանստանը խաղաղության և անվտանգության կարիք ունի», ասել է նա:
Ըստ Մաասի՝ «ստեղծված պայմաններում չպետք է սխալ ազդանշաններ ուղարկել»: