Եռակողմ հայտարարության շրջանակում քննարկման պետք է դրվի Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը․ Դավիթ Բաբայան

137

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը: Դավիթ Բաբայանն այս մասին ասաց  «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

«Ռուսական կողմի աջակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմամբ կստեղծվի  արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ կարևոր ուղին: Բացի այդ, օդանավակայանը վերաբացվելուց հետո կարող է դառնալ տրանսպորտային  կարևոր հանգուցակետ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն կընձեռի»,- ասել է նա։

Դավիթ Բաբայանը հավելել է, որ իր տեղեկությամբ՝ ռազմական գործողությունների ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը թիրախավորվել է, սակայն լուրջ վնասներ չեն եղել:

News.am