Ալիև․ «Պուտինն ու Էրդողանը դրականորեն են արձագանքել Ղարաբաղում նոր միջանցքի գաղափարին»

115

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծել նոր միջանցք, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի արևմտյան մասի հետ:

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները «դրականորեն են արձագանքել գաղափարին»:

 «Տրանսպորտային հաղորդակցության թեմաները, այո, օրակարգում են և քննարկվում են մեր ղեկավարների կողմից: Բայց ես կոնկրետ այս թեման կթողնեմ առանց մեկնաբանության», ասել է Պեսկովը:

Նա պարզաբանել է, որ մեկնաբանությունից հրաժարվելը վերաբերում է մասնավորապես Ալիևի պնդմանը Պուտինի կողմից այս գաղափարի դրական գնահատման և հաստատման մասին: