Ադրբեջանը շքերթի ժամանակ հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն չունի

129

«Բաքվում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն Ադրբեջանը չունի»,- հայտնում է Ադրբեջանի  ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեն:

Կոմիտեն նաև հաստատել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանը հանդիսանում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից»,- ասված է հայտարարությունում: