Փաշինյանը հանդիպել է ԲԴԽ անդամների հետ

94

Բարձրագույն դատական խորհրդի անդամները կառավարության շենքում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում նրանք նշել են, որ չգիտեն՝  ինչ օրակարգում է լինելու հանդիպումը:

Իսկ հարցին, թե արդյոք սա կարող է դիտարկվել որպես ճնշում դատական իշխանության վրա, պատասխան չհնչեց, նրանք մտան ներս:

Հիշեցնենք, որ  այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կազմակերպել ՀՀ ԲԴԽ կազմի եւ դատարանների նախագահների հետ: