Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից․ Վիկտոր Սողոմոնյան

110

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկվանից հակիրճ անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի գրառումներին, որոնցում նա նշում է նաև երկրորդ նախագահի անունը։

«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։

Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։

Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»,-գրել է Վիկտոր սողոմանյանը։

Ավելի վաղ նա անդրադարձել էր Փաշինյանի նախկին գրառումներին՝ նշելով․

«Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։

Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»։