Ուժգին բռնկում է տեղի ունեցել Արեգակի վրա

80

Երեկ Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին երեք տարվա ամենահզոր բռնկումը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիան, գրում է ՌԻԱ Նովոստին:

Բռնկմանը տրվել է M4.4 բալ, այսինքն՝ հինգ հնարավոր աստիճաններից չորրորդը:

Ի դեպ, բռնկումը հնարավոր է ավելի ուժեղ եղած լիներ, քանի որ պայթյունը տեղի էր ունեցել Արեգակի հակառակ կողմում: