Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին

110

Մաշտոցի պողոտայում խաղաղ ցույցի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանական մեծ ուժեր են բերվել այդտեղ, որոնք բերման ն ենթարկում  փողոցը փակող ցուցարարներին:

«Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ Վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը։ Խաղաղ հավաք է  այդ թվում փողոց փակելը։ Ադրբեջանի Հանրապետության, ոչ թե ՀՀ-ի ոստիկանությունը չի թույլատրում արժանապատիվ քաղաքացիներին իրացնել իրենց իրավունքը»,- տեղում արձանագրելով իրավիճակը լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։