Նախագահ Սարգսյանը դիմել է Պուտինին՝ ռազմագերիների հարցով

73

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել հայրենիք վերադարձնել Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին ու պատանդներին:

«Մասնավորապես, նախագահ Սարգսյանի նամակում ասվում է, որ հայ հասարակությունը և սփյուռքը խորապես մտահոգված են Ադրբեջանում գերեվարված զինվորների և խաղաղ բնակիչների շուրջ ստեղծված իրավիճակով: Ռուսաստանի նախագահի միջնորդությունը կդառնա մեծ աջակցություն ծայրաստիճան ցավոտ խնդրի` մեր ռազմագերիների, խաղաղ բնակիչների, ինչպես նաև մահացածների մարմինների վերադարձի լուծման հարցում», ասվում է Հայաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը ։