Հակամարտության գոտուց ավելի քան 600 մարմին է հանվել

118

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ. հանդիպմանը մասնակցել են  Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ Հարությունյանը նշել է, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են: