Թե ինչու է Բայդենը Չինաստանի համար ավելի անհանգստացնող, քան Թրամփը՝ ըստ տնտեսագետի

111

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ չինացիներն ավելի շատ անհանգստացած են Բայդենի, քան Թրամփի վարչակազմից», CNBC-ին ասել է բրիտանացի տնտեսագետ, Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Օ’Նեյլը:

Տնտեսագետը համոզված է, որ Սպիտակ տան հավանական ղեկավար Բայդենը Պեկինից կպահանջի ավելի հաշվետու լինել առևտրի հարցերում, քան եղել է վերջին չորս տարիների ընթացքում: Հակասությունները լուծելու համար Բայդենի վարչակազմը կօգտագործի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և G20-ը: Այդ պատճառով Չինաստանը ստիպված կլինի ավելի մանրակրկիտ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Օ’Նեյլը նաև կարծում է, որ Բայդենը կարող է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ մթնոլորտ վնասակար արտանետումների առնչությամբ, այն դեպքում, երբ Թրամփը բնապահպանական խնդիրները բավարար ուշադրության արժանի չէր համարում։