ԱՀԿ-ն հորդորեց մոտ ապագայում չակնկալել համաճարակի ավարտը

62

Առաջիկա ամիսներին չպետք է ակնկալել կորոնավիրուսային համաճարակի ավարտ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

“Համաճարակը կավարտվի, երբ պատվաստանյութի կիրառման արդյունքում, որը, հուսով ենք, մի օր հասանելի կլինի, բավարար իմունիտետ լինի”, ՏԱՍՍ-ը մեջբերում է Վույնովիչին։