Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն

154

Վերլուծաբաններն ու քաղաքագետներն օրն  սկսել են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրավոր ելույթի մեկնաբանություններով: Հայկ Մարտիրոսյանն այդ առնչությամբ գրել է.

Եվ հիմնական թեզն այն է, թե տարբերակ չկար, պետք է ամեն սցենարում հանձնեինք:

Իսկ հիմա` դրան գումարած պարտվեցինք, որովհետև Թուրքիան էլ էր մասնակցում:

Նաև` Ռուսաստանը Ադրբջանի դիրքորոշման կողմնակից է եղել:

Այդ պարագայում պատրաստվեիր պատերազմի և հաղթանակի և ոչ թե պարտության:

Պատրաստվեիր ՀԱՂԹԱՆԱԿԻ´:

Ինչու՞ պետք է ամեն սցենարով տայիր: Արդյո՞ք ուրիշներն էին որոշել քո երկրի ապագան: Փոխարենը դու խոտան զենք գնեցիր, բանակային կորպուսները չներգրավեցիր պատերազմի մեջ և հատուկ թույլ տվեցիր, որ կամավորների շրջանում անկազմակերպվածություն և խուճապ առաջանա:

Դաշնակիցդ թշնամու շահերն էր պաշտպանու՞մ:

Վիժվա´ծք. հավելյալ դաշնակիցներ գտնեիր: Ընդունեիր ԱՄՆ առաջարկը` օգնելու Հայաստանին, ընդունեիր սկանդինավների տարբերակը: Չինաստանից անօդաչուներ գնեիր: Պաշտպանական կառույցներ կառուցեիր, տոտալ մոբիլիզացիան իրականություն դարձնեիր: Դավիթ Տոնոյանին չպահեիր և արդեն լայնորեն հրապարակված կոռուպցիոն գործարքներով աղբը որպես զինամթերք չներկրեիր:

Անեիր ամեն բան, որ հաղթեիր, ոչ թե կանխապայմանավորվածությամբ անեիր ամեն բան ծրագրված պարտվելու համար:

Նախօրոք քո նախորդները պայմանավորվել էին հանձնե՞լ: Այդ դեպքում ինչո՞վ դու տարբերվեցիր նրանցից: Եթե նրանք ձգում էին, ապա դու ինքդ հոժարորեն կատարեցիր թշնամու ամեն պահանջ` պարտություններդ հարմարեցնելով իր խորհրդանշական օրերին: Ինչու՞: Որովհետև որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն:

Հիմա եկել, էլի խաբում ես ժողովրդին:

Քեզ այս պատերազմի կողմերից ոչ մեկը չի ներելու:

Հայ ժողուրդը` պատմական նեոցեղասպանության համար, թշնամին` իր հաղթանակը կաշառքով քեզանից գնելը իր ժողովրդից թաքցնելու համար, Թուրքիան` քո իր գործակալ լինելու հանգամանքը ընդմիշտ գաղտնի պահելու համար, իսկ դաշնակիցը … դաշնակիցն ընդհանրապես դավաճաններին չի սիրում:

Քեզ վիճակված է այն ճակատագիրը` ինչ քեզանից առաջ բազում դավաճանների: Եվ դու չես թաքնվելու, դու չես մարսելու: